Լրահոս
Քաղաքական
21:56
16.03.26
142

Նոր Սահմանադրության տեքստը նախ ՔՊ-ն կնայի, հետո ժողովրդին ցույց կտան

Այսօր արդարադատության նախարարը հայտարարել է՝ նոր Սահմանադրության՝ նախագծի պատրաստ լինելու մասին: Նիկոլ Փաշինյանը մայր օրենքի նոր տեքստից ուզում է ջնջել Անկախության հռչակագրին հղումը, որը նա համարում է կոնֆլիկտային, ինչպես Ալիևը: Սահմանադրության նոր նախագիծը մինչև հանրային քննարկումը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կքննարկվի: «Գործ ենք ունենալու այս անգամ առավել կոպիտ՝ մի քաղաքական թիմի, մի անձի համար կարված Սահմանադրության հետ»,- մտահոգություն է հայտնում սահմանադրագետը: