Լրահոս
Աշխարհ
18:00
04.05.26
117

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի «սրտին». Կիևը սպառնում է դրոններ ուղարկել՝ Հաղթանակի օրվա շքերթին

Եվրոպական քաղաքական համայնքը, որը ստեղծվել է 4 տարի առաջ, Ուկրաինային համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով, գրեթե նույն ոգով էլ անցկացնում է իր 8-րդ՝ երևանյան գագաթնաժողովը: Ուկրաինայի նախագահը նոր ֆինանսական ու ռազմական աջակցության շուրջ մի շարք պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպացի առաջնորդների հետ տետատետ հանդիպումներում: Երևանից Զելենսկին սպառնացել է Մոսկվային՝ հայտարարելով, որ մայիսին 9-ի Հաղթանակի շքերթին, հնարավոր է նաև ուկրաինական ԱԹՍ-ներ մասնակցեն: Նրա այս ելույթից ժամեր առաջ Կարմիր հրապարակից 7 կմ հեռու ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական անօդաչու է խոցել: