Լրահոս
Քաղաքական
21:42
04.05.26
199

Փաշինյանը վազանց է անում Մակրոնին՝ աշխատավարձի հարցում. Երևանը չի կատարել եվրապարտականությունը

Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահից կրկնակի շատ է վարձատրվում՝ երկու երկրների քաղաքացիների թոշակների ու աշխատավաձերի չափերի համեմատ: Եվրոպացի առաջնորդների այցը Հայաստան թարմացրել է քննարկումը՝ փաշինյանական իշխանությունը որքանո՞վ է կատարել Եվրոպական սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունները: Այդ խարտիայով առաջ շարժվելու դեպքում Հայաստանում որքան հնարավոր է շուտ պետք է ձևավորվեր միջին խավ: Մինչդեռ, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի «Հայաստանում կայուն միջին խավը փոքր տոկոս է, աշխատող աղքատները շատ են, իսկ Նիկոլ Փաշինյանն ամսական 3 մլն դրամ է ստանում»: