Լրահոս
Հասարակական
23:47
04.05.26
752

Տղամարդու դի է հայտնաբերվել Նորաշենի բարձրահարկ շենքերից մեկի բետոնե ծածկի վրա

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ մահացածը նշված թաղամասի բնակիչ 41-ամյա Գ. Հ․-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։  

Ականատեսները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը նշված շենքի 9-րդ հարկում էր բնակվում, վաղը պետք է մեկներ Ռուսաստան։