Լրահոս
Քաղաքական
13:30
21.07.26
203

Ծառուկյանի հասցեին հնչող հայտարարությունները զրպարտություն են, ԲՀԿ-ն դատական հայցեր է նախապատրաստում. Իվետա Տոնոյան

Img default alt hy

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարությունները բացարձակ զրպարտություն են, կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր է նախապատրաստում։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Մենք գործ ունենք հիվանդ երևակայության արդյունքի հետ․ մարդիկ, որոնք ընդամենը երեք տարի առաջ մեծ ջանասիրությամբ մասնակցում էին Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին, հիմա հանդես են գալիս հորինված հայտարարություններով, որոնցից յուրաքանչյուրի համար պատասխան են տալու դատարանում»,-նշել է Իվետա Տոնոյանը։ 

ԲՀԿ մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ թիմը միասնական է և շարունակելու է պայքարը՝ չնայած ճնշումներին։