Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:17
21.07.26
196

«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով

Img default alt hy

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո դեպի Եվրոպա Ադրբեջանի բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցակետերի քանակը նվազելու են։

Ըստ ադրբեջանական «APA-Economics» լրատվականի՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի (ABADA) գլխավոր քարտուղար Քենան Գուրբանովը։

Նրա խոսքով՝ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը լինելու է երթուղու վրա սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը, թվայնացումը և այլ տրանսպորտային ուղղություններում կիրառվող նորարարական լուծումների ինտեգրումը տվյալ երթուղում։

Ըստ հայտարարության՝ ներկայումս Ադրբեջանի փոխադրումները դեպի Եվրոպա իրականացվում են հիմնականում դեպի Թուրքիա՝ Վրաստանի կամ Իրանի տարածքով։ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանն իր տարածքից ուղիղ ելք կստանա դեպի Թուրքիա, ինչը հնարավորություն կտա ձևավորել դեպի եվրոպական շուկաներ տանող ավելի կարճ և արդյունավետ լոգիստիկ երթուղի։