Լրահոս
Միջազգային
14:02
21.07.26
174

Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանը հույսեր չի փայփայում, որ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն նոր վարչապետ Էնդի Բըրմենի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Էնդի Բըրմենը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ 

Լրագրողները Պեսկովին հարց են տվել այն մասին, թե արդյոք կապված այս ամենի հետ՝ Կրեմլում հույսեր կան Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ։

«Ոչ, նման հույսեր մենք չենք փայփայում։ Նման հույսեր մենք չունենք», - ասել է Պեսկովը լրագրողներին։