Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
03.05.26
333

Ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար․ Եվրոպական խորհրդի նախագահի գրառումը

Img default alt hy

Հենց նոր ժամանեցի Երևան՝ 2 կարևոր հանդիպման համար։ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար: Մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդները, Կանադան հյուրի կարգավիճակով, կքննարկեն, թե ինչպես համագործակցել՝ անվտանգությունն ու կոլեկտիվ դիմադրողականությունն ամրապնդելու համար։

Երեքշաբթի օրը կունենանք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը»,- գրել է նա: