Լրահոս
Շոու բիզնես
13:55
10.10.22
167

Ես վախենում եմ հայերի համար. Շերն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին

Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան)-ը,  Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին: 

«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից: Հայաստանը նավթ չունի։ Ադրբեջանցիները սպանում են հայերին։ Երևան այցիս ժամանակ գնացել էի 2 մանկատուն, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Աշխարհը ոչինչ չասաց, քանի որ նրանք նավթ ունեն», - գրել է երգչուհին: