Լրահոս
Տեսանյութեր
20:15
19.10.22
399

Ինդոնեզիայում հրդեհվել է Մեծ մզկիթի գմբեթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Ջակարտայում հրդեհի հետևանքով փլուզվել է իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը,  ինչը մեծ խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ANTARA-ն:

Հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ մզկիթի տանիքը վերանորոգող բանվորներն աշխատել են էլեկտրական գործիքներով։

«Ուժեղ քամու պատճառով կայծերն ընկել են դյուրավառ նյութերի վրա, և կրակն արագ տարածվել է», –  ասել է մզկիթի ներկայացուցիչը։ «Դեռ հայտնի չէ միջադեպի հետևանքով տուժածներ կան, թե ոչ, բայց կրակը դեռ չի մարվել։

Ըստ ANTARA-ի՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են անվտանգության տասնյակ աշխատակիցներ։